Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Չեն ուզում «առուներից» խոսել

Չեն ուզում «առուներից» խոսել
31.01.2017 | 00:27

«Մայր գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»,- Սերժ Սարգսյանի՝ Հովիկ Աբրահամյանին ուղղված այս փոխաբերական խոսքերը բավականին ծանր նստեցին ՀՀԿ նախկին փոխնախագահի սրտին, և արձագանքը չուշացավ։ Նրան պատասխանեցին նաև երիտհանրապետականները։


ՀՀԿ-ից դուրս գալու դիմում դեռ չներկայացրած Հովիկ Արգամիչին քննադատելը, մեր տեղեկություններով, որոշ ժամանակով դադարեցվել է։ Ինչպես ՀՀԿ-ի մեր աղբյուրը փոխանցեց, այս հեղհեղուկ շրջանում նույնիսկ իրենք չեն ուզում ավելորդ բառեր, նախադասություններ ասել, քանի որ հնարավոր է` քաղաքական վիճակն այնպիսի շրջադարձ ունենա, որ իրենց խոսքերն իրենց դեմ գործեն։ Ասում են` ՀՀԿ-ում հրահանգ կա, որ բոլորը ենթարկվեն կուսակցական կարգապահությանը և ավելորդ ինքնագործունեություն չդրսևորեն, մինչև հստակ լինի, թե Հովիկ Աբրահամյանն ինչ «տանիք» է ընտրում։ Ավելին, ՀՀԿ-ում կա մի հատված էլ, որ, չնայած կուսակցության վերնախավի զգուշացումներին, չի ցանկանում Հովիկ Աբրահամյանի մասին մի թթու, կծու, դառը խոսք ասել, քանի որ նրա հետ անձնական ջերմ հարաբերություններ ունի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ