Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Առողջ ավանդականության և առողջ առաջադիմության ներդաշնակ սինթեզ. Դավիթ Բաբայան

Առողջ ավանդականության և առողջ առաջադիմության ներդաշնակ սինթեզ. Դավիթ Բաբայան
19.07.2022 | 07:28

Հայ ժողովուրդը մեծ ժողովուրդ է: Յուրաքանչյուր մեծ ժողովուրդ ունի մեծ առաքինություններ ու մեծ արատներ։ Արտաքին քաղաքականության մեջ հայտնի արտահայտություն կա. «Չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, կան մշտական շահեր»։ Բայց, այնուամենայնիվ, կան մշտական թշնամիներ։ Դրանք այնպիսի հասկացություններ են, ինչպիսիք են արժեքների դեգրադացումը, եսասիրությունը, ագահությունը, հայրենասիրության բացակայությունը, նրա ու ազգային արժեքների նկատմամբ արհամարհանքը և այլն։


Հայ ժողովրդի բոլոր մեծ ներկայացուցիչները մեր պատմության ընթացքում մտածել են այդ արատներից ազատվելու մասին։ Առաջին բանը, որ պետք է անել՝ նրանց մտքերը վերլուծելն է։ Այս հավերժական թշնամիների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներից են հավատը, հայրենասիրությունը և պրոֆեսիոնալիզմը։ Այս արժեքները պետք է արմատավորվեն մանկուց, պահպանվեն պետական ամենաբարձր մակարդակով։ Սա և՛ հեշտ է, և՛ դժվար, բայց մի հասարակություն, որտեղ հայրենասիրությունն ու պրոֆեսիոնալիզմը հիմնարար արժեքային բաղադրիչներ չեն, դատապարտված է։


Բնականաբար, անհրաժեշտ է միշտ զգալ նուրբ գիծը և ամեն կերպ խուսափել խավարամտությունից, իսկ դա պահանջում է առողջ ավանդականության և առողջ առաջադիմության ներդաշնակ սինթեզ:

Դիտվել է՝ 12786

Մեկնաբանություններ