ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ
10.09.2025 | 13:15

Ո՞ր երկիրն է՝ օտար երկրներում բռնի ուժով կառավարություններ հեռացնում և հովանավորում գունավոր հեղափոխությունները։

Ատոմային ռումբը պատերազմի դաշտում կիրառել է միայն՝ ԱՄՆ-ը։

Ո՞վ է հարձակվել Կորեայի վրա՝ ԱՄՆ-ը։

Ո՞վ է հարձակվել Սերբիայի վրա՝ ԱՄՆ-ը։

Ո՞վ է ներխուժել Իրաք՝ ԱՄՆ-ը։

Ո՞վ է ներխուժել Վիետնամ՝ ԱՄՆ-ը։

Ո՞վ է ներխուժել Աֆղանստան՝ ԱՄՆ-ը։

Ո՞վ է ստեղծել «Իսլամական պետությունը» (ISIS)՝ ԱՄՆ-ը։

Ո՞վ է հարձակվել Իրանի վրա՝ ԱՄՆ-ը։

Քարտեզում ներկայացված է, թե ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհայինից հետո որ երկրների վրա է ռազմական հարձակում իրականացրել։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ