Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Ադրբեջանցիների պատկերացրած կոնֆլիկտի լուծումը հայկական գործոնի չեզոքացումն ու դուրս մղումն է Հարավային Կովկասից

Ադրբեջանցիների պատկերացրած կոնֆլիկտի լուծումը հայկական գործոնի չեզոքացումն ու դուրս մղումն է Հարավային Կովկասից
06.11.2025 | 11:18

Կոնֆլիկտը լուծված չէ ո՛չ աշխարհաքաղաքական առումով, ո՛չ քաղաքական առումով, ո՛չ իրավական առումով, ո՛չ բարոյական առումով, ո՛չ էլ սոցիալ-հոգեբանական առումով:

Ադրբեջանցիների պատկերացրած կոնֆլիկտի լուծումը՝ հայկական գործոնի չեզոքացումն ու դուրս մղումն է Հարավային Կովկասից (նրանք դա երբեք չեն թաքցրել՝ անգամ սովետական տարիներին):

Մեզ համար կոնֆլիկտի լուծումը՝ խաղաղ գոյակցության, անվտանգ և կայուն զարգացման, ինքնիշխանութան, անքակտելի իրավունքների, արդարության և ինքնության պահպանման ամուր երաշխիքների մեջ է՝ մեզ պատկանող կենսական տարածքների վրա:

Նիկոլը խոսում է կոնֆլիկտի լուծումից՝ դավադրաբար անտեսելով, որ կոնֆլիկտն ավելի է խորացրել, ավելի շատ է դրսի ուժերի կողմից կառավարելի կամ միջամտելի դարձրել, ու ավելի խորը կախվածության մեջ է դրել Հայաստանի ու Արցախի ապագան:

Կոնֆլիկտի ավարտված չլինելու մասին են վկայում Ադրբեջանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները, «Արևմտյան Ադրբեջան» կեղծիքի պաշտոնական քարոզչությունն ու մեր շահերի հաշվին նոր «հաղթանակների» էյֆորիան:

Կոնֆլիկտի ավարտված չլինելու մասին են վկայում Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ու Ադրբեջանի ակտիվ սպառազինումը:

Կոնֆլիկտի ավարտված չլինելու մասին են վկայում Հայաստանի վրայով դեպի Կենտրոնական Ասիա՝ Թուրքիայի աշխարհաքաղաքական ձգտումները:

Կոնֆլիկտի կարգավորված չլինելու մասին է վկայում Հարավային Կովկասից միմյանց դուրս մղելուն ձգտող Արևմուտք-Ռուսաստան հակադրության խորացումը:

Կոնֆլիկտի կարգավորված չլինելու մասին է վկայում «Միջին Միջանցքն» ընդդեմ «Հյուսիս-Հարավ» նախագծերի հակասող շահերի առկայությունը, որը Նիկոլի մոգոնած «խաղաղության խաչմերուկն» ապագայում կարող է վերածել «պատերազմի խաչմերուկի»:

Կոնֆլիկտը կարգավորված չլինելու մասին է վկայում 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված և դեռևս ուժի մեջ գտնվող հայտարարության, ու 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված, բայց ուժի մեջ չմտած թղթերի հակասությունները:

Կոնֆլիկտը կարգավորված չլինելու մասին է վկայում բռնի տեղահանության և հայրենազրկման ենթարկված արցախահայությունը՝ իր չիրացված միջազգային իրավունքներով հանդերձ:

Եվ այլն...

Կոնֆլիկտը կարող էր լուծվել, եթե 2018թ. չմերժեիք լեգիտիմ ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանին: Նա ակնարկել էր, որ վարչապետի պաշտոնին ընտրվելու իր համաձայնությունն Արցախի հակամարտության խաղաղ լուծման գնալու՝ արդեն հասունացած ժամանակի մեջ էր:

Արտաքին որոշ հակահայ ուժերին և նրանց հայաստանյան մարիոնետներին պետք չէին Սերժ Սարգսյանի նախատեսած լուծումները: Նրանք ունեին կոնֆլիկտի «կարգավորման» իրենց տարբերակը, որը և պարտադրվում է հայ ժողովրդին՝ սեփական զոհերի, արյան, տարածքային կորուստների, նսեմացման ու նիկոլիզմի աղետաբեր իշխանությանը հանդուրժելու գնով:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 182

Մեկնաբանություններ

rc="thumbs/220x163/5ZBy5T9iBsmOuf9UOc89eK4LW9.jpg" alt='Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին' title='Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին' width='220' height='163' />
Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Խորհր­դա­վոր շան­թու­լա­փայ
Խորհր­դա­վոր շան­թու­լա­փայ