Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.05.2013 | 01:04

Աստված պիտի փշրի նրանց ատամներն իրենց բերանում. Տերը կոտրատեց ժանիքներն առյուծների։ Թող նրանք թափվող ջրի պես անպիտան լինեն։ Երբ նրանք իրենց աղեղները լարեն, թող հալվեն մոմի նման ու սպառվեն։ Հուր թափվեց, և նրանք արև չտեսան։ Դեռ իրենց փշերը չզգացած` Աստված նրանց դժնիկի պես ողջ-ողջ պիտի այրի բարկությամբ։ Արդարը պիտի ուրանա` տեսնելով հատուցումը, և ձեռքերն իր պիտի լվա մեղավորի արյան մեջ։ ՈՒ մարդ պիտի ասի, թե իսկապես արդարի համար վարձատրություն կա, և կա Աստված, որ երկրի վրա դատում է նրանց։


Սաղմոսներ 57. 7-12

Դիտվել է՝ 2178

Մեկնաբանություններ