Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Որևէ մեկի իշխանության գալ-չգալու հարցը չէ, այլ՝ պետության լինել-չլինելու

Որևէ մեկի իշխանության գալ-չգալու հարցը չէ, այլ՝  պետության լինել-չլինելու
24.01.2025 | 12:56

«Անհարմար հարցադրումներ» շարքից


ՀՀ-ում ռուսական կողմնորոշման (քննարկելի հարցադրում է, թե դա ինչ է. մարդ կա՝ Վատիկանից փող է ստանում, ռուսամետ թեզեր է առաջ քաշում) որևէ կարող քաղաքական դերակատար ուժ չկա: Սա գնահատական չէ, այլ՝ փաստ:

Եղածը մանր-մունր միավորներ են (առանց վիրավորանքի, զուտ քաղաքական մասշտաբի գնահատում), հատվածային անհատներ, տեղային ՀԿ-ներ, որ քաղաքականի հետ էապես ու միշտ խնդիր ունեն, բայց կարողանում են փակել կենցաղային, պատմական ու էմոցիոնալ ռուսամետության դաշտը:

ՀՀ-ի՝ իրական ռուսամետության ագենտները նրանք են, ովքեր, ասենք, 278 000 դրամ աշխատավարձով ԵՄ-ի՝ կեղծ ինտեգրում, Արևմուտքի հետ արհեստական, օգտագործվելի ռազմավարական «դաշինքներ» են քարոզում, մինչդեռ դրա տակ լիարժեք ու ամբողջական դիտարկում են Թուրքիային. որպես հետևանք ՌԴ-ի արձագանքի, որի տակից երկիրը դուրս չի գա:

Դրանք նախ գիտեն, որ էդ մասով (Թուրքիային տրվելու մասով) զրույց եղել է, երկրորդը՝ կարևոր չէ, թե ինչ աստիճանի հիմնավոր բան ես ասում, կարևորը՝ թե ու՞մ համար և ու՞մ կողմից ես դա ասում, քանի որ խելացի բաներ ասելը կարելի է նաև սո-վո-րել՝ անգիր անել:

Ի դեպ, այսօր մեկը Դավոսում Թուրքիայի օրակարգի սպասարկման մասին է խոսել, «քաղաքագետ-ատամնատեխնիկներից» մեկն էլ, թե բա՝ ՌԴ-ն մեզ դիտարկում է, որպես հավասարը հավասարի (ձեռքբերովի՞, թե՞ բնատուր ապուշ է. միջուկային գերտերությունը սեփական սահմանները պահպանել չկարողացող երկրին դիտարկում է որպես հավասարը հավասարի):

Եփում են մեզ, հիմարներ, մատաղացուի պես: Բայց притензиа-ի տեղ չկա, մեր ընտրությունն է:

«Արևմտամետների» այս վարձու կուտոկը, որ Անկարայի տակ է ու «Զելենսկի-2» սցենար է խաղարակելու, և այսօր ԱԺ-ում հավաքված եվրոպացիների խնդալու տեքստը, թե բա՝ մենք ճանաչում ենք ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը...

Իյա. Իրո՛ք... Զելիկինն էլ էիք ճանաչում, մինչև վերջին ուկրաինացին էիք ճանաչում... ԱՄՆ -ում օրեր առաջ ասացին, թե բա՝ փող կտանք, ուղղակի ուկրաինացի էլ չկա, որ կռիվ տա ՌԴ-ի դեմ:

ՀՀ-ում քարով ու փետով է հնարավոր խնդիր լուծել, ուրիշ ձև առաջին օրվանից չկա. դրա համար առաջնահերթ շնորհակալ լինենք սրան բերողներին, որ վերջերս, իրենց ընկալմամբ, ԱԺ-ի նախընտրականի ներքո բերողներին էին ուզում մաքրել նիկոլ բերելու թեզից:

Դուք այդպես էլ չհասկացաք, որ մեզնում ՀՀ-ում որևէ մեկի իշխանության գալ-չգալու հարցը չէ, այլ պետության՝ ավելի շուտ լինել-չլինելու:

Ի դեպ, ո՛չ ռուսները, ո՛չ թուրքերը, ո՛չ ամերիկացիք ու ԵՄ-երը, Իրանը մեղավոր չեն, մեղավոր է պետություն չունենալու, սակայն իշխանության վերադառնալու, մնալու, գալու հայի թայֆեն: է՛ս է:

Նախկիններից որևէ մեկը ՀՀ-ում իշխանույթան չի գալու. կա պատուհան, հնարավոր կլինի՞ այն օգտագործել՝ լավ, չէ՞, չէ:

Իսկ նիկոլենք լրիվ էդ գծի տակ են, ուրեմն, թուրքերեն սովորեք. ասեմ ձեզ՝ ապրելու եք գետոյում, մինչև նոր բաժանում;

Գտեք ձեր շրջապատի թուրքերին, որ շատ լավ հայերեն են խոսում. ի դեպ, նաև քաղաքական ընդդիմադիրների մեջ կան, հավատացեք՝ կան:

Ձեզ բարձր տրամադրություն:

Ներկա քաոսը հենց այնպես չի, որ ստեղծվել է, իսկ նիկոլը տգետ չի, դուք իր վրա ղժժում եք, ինքը որոշում՝ ապրե՞ք դուք, թե՝ ոչ:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2559

Մեկնաբանություններ