Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Դուրս բերեք պատգամավորին, կամ ես կբերեմ»

«Դուրս բերեք պատգամավորին, կամ ես կբերեմ»
18.03.2013 | 14:28

Այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկին «Ժառանգությունը» Հովիկ Աբրահամյանին կրկին հիշեցրեց իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունը: Խոսնակը վերստին հորդորեց խմբակցություններին` հավաքվել-քննարկել: «Արտահերթ հնարավոր նիստ հրավիրելու համար Դուք պետք է որոշում ներկայացնեիք: Դուք դա չեք արել: Մենք այլևս այդ բանակցություններին չենք մասնակցելու: Խորհրդարանն իրավունք չունի անմասն մնա այն իրավիճակից, որ այսօր կա»,-ասաց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հովիկ Աբրահամյանը հակադարձեց. «Դուք մի առաջարկի մասին եք խոսում, որով պետք է լուծարվի այս ինստիտուտը և խոսում եք ԱԺ հեղինակության մասին: Դրա համար չեմ ուզում այդ հարցը քննարկել»:
Զարուհի Փոստանջյանի երեսն ավելի «պինդ» էր`օրակարգին չառնչվող «դիմում» էր ուզում ընթերցել: Չնայած ԱԺ փոխխոսնակն անջատել տվեց նրա խոսափողը, սակայն պատգամավորը շարունակեց ընթերցումը: Դա զայրացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին: «Օգտագործեք Ձեզ ընձեռված հնարավորությունը և ելույթ ունեցողին դուրս բերեք դահլիճից: Դա Ձեր պարտականությունն է: Եթե Դուք դուրս չբերեք, ես կբերեմ»,-դիմելով ԱԺ նախագահին` ասաց նա: Բայց Զառան անդրդվելի էր, լռեց մինչև տեքստի վերջին տառը արտասանեց, ավարտեց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ