Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Ի՞նչ պրոբլեմ ա կառավարություն գնալը»

«Ի՞նչ պրոբլեմ ա կառավարություն գնալը»
02.05.2013 | 16:08

Վարչապետին ու կառավարությանը քննադատության թիրախ դարձրած Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողներից իմացավ, որ այդ կառավարությունը, ճիշտ է, մերժել է իր հեղինակած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործառնությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրինագիծը, սակայն Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ են համագործակցելու Բագրատյանի հետ, քանի որ նրա մոտեցումները համահունչ են այն քաղաքականությանը, որն իրականացնում է կառավարությունը:

Այսօր լրագրողների հետ զրույցում Բագրատյանը տեղեկացրեց, որ այս օրինագծով օֆշորային գոտում գրանցված ընկերությունները չպետք է զբաղվեն հանքարդյունաբերությամբ: «Նրանք թանկ գներով գնում են սարքավորումները, նյութերը և էժան գներով վաճառում օֆշորներում գրանցված ընկերությունների հանքահումքը: Օֆշորից հետո վաճառում են իրական գնով` դրանով խուսափելով մեզ հարկ վճարելուց: Առայժմ հանքերից է սկսվում ու պետք է տարածվի նաև ֆինանսական կազմակերպությունների վրա»,-ընդգծեց Բագրատյանը:
irates.am-ի դիտարկմանը` եթե կառավարությունը հրավիրի քննարկման, Բագրատյանը կգնա՞, պատգամավորն ասաց. «Խի բյուջեի քննարկմանը չհրավիրեցի՞ն, հիմա ի՞նչ պրոբլեմ ա կառավարություն գնալը: Բայց որպես կանոն իրենք են գալիս»: Ընդդիմադիր գործիչը շեշտեց, որ ԱԺ-ում օրենքների քննարկմանը մասնակցելը ևս կառավարության հետ համագործակցության ձև է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ