Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ԱԺ ներկայանալու խիստ հրահանգ կա

ԱԺ ներկայանալու խիստ հրահանգ կա
07.12.2013 | 16:11

Եկող երեքշաբթվանից մեկնարկող ԱԺ-ի արտահերթ նիստը խոստանում է բավականին բուռն լինել: Խորհրդարանը բյուջեն պետք է ընդունի, իսկ ընդդիմադիրների համար սա հերթական լավ առիթն է կառավարությանը ցույց տալ սխալներն ու բացթողումները:

Հետաքրքիր ռևերանսների պիտի սպասել ԲՀԿ-ից, որը, բնականաբար, պահը բաց չի թողնի հերթական անգամ նշելու, թե այս կառավարությունն անվստահելի է: Իհարկե, առանց կոնկրետացնելու կպահանջի կառավարության հրաժարականը, բայց բոլորին էլ պարզ է, որ թիրախը միմիայն Տիգրան Սարգսյանն է:
Չի բացառվում, որ ընդդիմադիրները դիմեն նաև խորամանկության, իսկ ՀՀԿ-ն խայծը կուլ տա: Քվորում ապահովելով, ընդդիմադիրները, ավելի շատ ԲՀԿ-ն, չի մասնակցի քվեարկությանը, իսկ ՀՀԿ-ից «խրոնիկական» բացակայողների պատճառով բյուջեն չի ընդունվի: Այս իսկ պատճառով, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում խիստ հրահանգ է իջեցվել` քնած, թե արթուն, հիվանդ, թե երկրից դուրս մի մարդու նման ներկայանալ նիստին: Սա նաև Օեկ-ի վրա է տարածվում, որպեսզի կառավարության նախագծերը չտապալվեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ