«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

ԱԱԽՔ-ի համար «նորմալ մարդ» դեռ չկա

ԱԱԽՔ-ի համար  «նորմալ մարդ» դեռ չկա
04.07.2014 | 00:14

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի աթոռը դեռևս թափուր է։ Ըստ Սահմանադրության, պարզվում է, ամենևին էլ անհրաժեշտ չէ, որ այդ խորհրդակցական մարմինը ղեկավար ունենա։ Ավելին, որևէ ժամկետ չկա նաև, թե երբ պետք է ԱԱԽ քարտուղար նշանակել։ Ինչո՞ւ, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը որևէ մեկին չի նշանակում այս պաշտոնում՝ հարցրի իրավասու անձանցից մեկին, որը դիպուկ նկատեց. «Նորմալ մարդ դեռ չի գտել»։ Հավելենք, որ նախագահի բացառիկ լիազորությունների դաշտում է՝ երբ և ում կնշանակի ԱԱԽ-ի անդամ կամ քարտուղար։
Շատ հնարավոր տարբերակներից մեկն էլ այն է, որ Սերժ Սարգսյանը մինչև 2018-ը ոչ մեկին էլ «նորմալ» չհամարի այդ պաշտոնի համար։ Սակայն կարող է նաև «ձիու քայլ» անել և ԱԱԽ քարտուղար նշանակել ընդդիմության ներկայացուցիչներից մեկին։ Առավել ևս, որ մեր ընդդիմադիրները մշտապես «վերահսկողական» պաշտոններ են ցանկանում ունենալ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ