Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հայաստանում չինարեն կսովորեն

Հայաստանում չինարեն կսովորեն
30.10.2014 | 16:34

ՀՀ կառավարության որոշմամբ` Հայաստանում կբացվի չինարենի խորացված ուսուցմամբ ուսումնական հաստատություն: Որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այսօր ընդունվել է կառավարության նիստում: Ըստ որոշման, Հայաստանը «չինական կողմին է տրամադրում «Երևանի Հ. Գյուլիքեխվյանի անվան թիվ 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևան քաղաքի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող ուսումնական և օժանդակ շենք, շինություններով ծանրաբեռնված և դրանք սպասարկող 1, 45028 հա հողամասը»: Ըստ Աշոտյանի՝ դպրոցը, որը լինելու է հայկական, սակայն չինարենի խորացված ուսուցմամբ, և որտեղ սովորողները ուսումնասիրելու են նաև չինական մշակույթ, դառնալու է Արևելյան Եվրոպայում չինարենի խորացված դպրոցների մեջ խոշորագույնը: Դպրոցն ունենալու է մշակութային կենտրոն, խոշոր գրադարան, հանրակացարանային համալիր՝ մարզերի աշակերտների համար: Արմեն Աշոտյանի խոսքով՝ դպրոցը կարող է դառնալ «հայ-չինական հումանիտար համագործակցության շոգեքարշը և այցեքարտը»:
Չինական կողմը ոգևորությամբ է ընդունել Հայաստանի առաջարկը և «ներդրումների մեծ ծավալ է նախատեսում. նախնական տվյալներով` շուրջ 8 մլն դոլար»: Քանի որ Հայաստանում դեռևս չկան հայերեն հենքով չինարենի դասագրքեր, ուսուցումը սկզբում կտարվի ռուսական դասագրքերով: Աշոտյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Հայաստանը նման առաջարկ է արել նաև Իրանին, ինչպես նաև բանակցություններ են ընթանում արաբական որոշ երկրների հետ՝ Հայաստանում արաբերենի դպրոց կառուցելու համար: Խորացված ուսուցմամբ չինարենի դպրոցի կառուցումը կմեկնարկի 2015-ից: Դպրոցը կսկսի գործել միայն երկու տարի անց:

Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ