ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է

Հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է
24.01.2015 | 19:45

Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր` հիմնականում անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 23-24-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 86 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
ՀՀ ԶՈՒ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային կրակահերթերի դեպքում, վստահորեն վերահսկելով իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 178 կրակոց:
ՀՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել ամենօրյա ռեժիմով, վստահորեն վերահսկում են իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հայ զինծառայողներն իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Դիտվել է՝ 2845

Մեկնաբանություններ