Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Երեք բուհ ստացել է հավատարմագիր

Երեք բուհ ստացել է հավատարմագիր
06.03.2015 | 15:15

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978 որոշումն ու «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 21-ի որոշումները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ երեք պետական բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ:
Համաձայն հրամանի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին հավատարմագիրը շնորհվել է 6 տարի, իսկ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» և «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամներին՝ 4 տարի ժամկետներով: Հավատարմագրման համար հիմք են հանդիսացել նաև Բոլոնիայի գործընթացով պայմանավորված միջազգային լավագույն փորձի համաձայն մշակված՝ Որակի ապահովման չափորոշիչները, չափանիշներն ու ընթացակարգերը:
Հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին:

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ