Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հայաստանը «կիսով» հղի է, բայց ճիշտ ճանապարհի վրա է

Հայաստանը «կիսով» հղի է, բայց ճիշտ ճանապարհի վրա է
18.03.2015 | 17:12

«Կիսով չափ հղի լինել չի կարող մարդը, Հայաստանն ընտրել է ԵԱՏՄ-ն, ոչ թե Եվրամիությունը: Մենք ՈՒկրաինայում Բրյուսելից հստակ ազդակներ ստացանք, որ եթե ցանկանում ենք Եվրամիության հետ առևտրի համաձայնագիր ստորագրել, ապա պետք է մոռանանք ԵԱՏՄ-ին անդամակցության մասին: Հայաստանն էլ ընտրել է այդ միությունը, անհնար է լինել երկու միություններում»,- այսօր «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամագրվելուն, հայտարարեց համանախագահ Բորիս Տարասյուկը` վերահաստատելով, որ Հայաստանը չի կարող ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

Այս հարցի առնչությամբ մյուս համանախագահ Հեիդի Հաուտալան էլ ընդգծեց, որ իրենք հասկանում են, թե ինչու Հայաստանն ընտրեց ԵԱՏՄ-ին միանալու ճանապարհը, սակայն «Մենք գոհունակությամբ ենք նշում, որ հիմա նոր քննարկումներ են ընթանում նոր համաձայնագրի մասին` քաղաքական մասով»:
Ավելին, ըստ եվրոպացի պաշտոնյայի, Հայաստանն այսօր ճիշտ ճանապարհով է գնում: «Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Հայաստանը շարունակի ազատ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության կառուցումը: Այս քննարկումների ընթացքում մեզ համար լակմուսի թղթի պես պարզ դարձավ, որ Հայաստանը գնում է ճիշտ ճանապարհով»,- փաստեց Հեիդի Հաուտալան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ