Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ՀԱԿ-ը պայմանավորվածություն է խախտել

ՀԱԿ-ը պայմանավորվածություն է խախտել
22.05.2015 | 15:52

Խորհրդարանական ընդդիմությունը սկսել է միմյանց վրա «բոչկա» գլորել` արդարացնելով սեփական գործողությունները: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Ռուբիկ Հակոբյանն արդարացավ, թե ինչու չի ստորագրել նախօրեին ՀԱԿ-ի ներկայացրած նախաձեռնության տակ, որով առաջարկվում էր էլեկտրաէներգիայի թանկացման հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: «Մեր քաղաքական մշակույթում միշտ սկզբունք է ընտրվել այն, որ որևէ հարց բարձրացնելիս ընդդիմադիր ուժերը նախապես խորհրդակցեն: Միշտ ասել ենք՝ էդ առաջ ընկնելը, որ իբր ես ամենախելացին եմ ու ամենաընդդիմադիրը, պառակտում է ընդդիմությունը»,-նշեց պատգամավորը` ՀԱԿ-ին մեղադրելով պայմանավորվածությունը խախտելու մեջ:

Սեյրան Սարոյան- Զարուհի Փոստանջյան վեճին էլ անդրադառնալով, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց, որ մտադիր է այդ հարցով խորհրդարանական լսումներ հրավիրել: «Ես դեմ եմ ցանկացած մեկի կողմից ոչ պառլամենտական պահվածքին, մեկ անգամ լսումներ պետք է հրավիրել, որ մարդիկ փողոցային բառապաշարով չմտնեն պառլամենտ»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ