Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

Ընդդիմադիրները նախագահին երկու «թևով» են ներկայացել

Ընդդիմադիրները նախագահին երկու «թևով» են ներկայացել
19.06.2015 | 00:24

Նախօրեին հանրությունն իրազեկվեց, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է երեք կուսակցությունների` ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ ու քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը:
Մեզ հայտնի դարձավ, որ այդ հանդիպմանը մասնակցել են նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Ճիշտ է, հանդիպմանը քննարկել են բացառապես սահմանադրության փոփոխության հարցը, սակայն ընդդիմադիր կուսակցությունները երկու թևի են բաժանվել: Հիմնական հատվածը պնդել է, թե սփյուռքը, այսպես ասած, «ընտրիչներ» չպետք է ունենա, իսկ ՀՅԴ-ն լիովին հակառակ մոտեցման կողմնակից է եղել: Հանրապետության նախագահը լսել է երկու կողմերի փաստարկները, ոչ մեկին բացահայտ առավելություն չի տվել, խոստացել է դրանք հանձնաժողովի հետ քննարկել: Կուսակցությունների ներկայացուցիչները նաև այլ առաջարկներ են ներկայացրել, որոնք փոխանցվել են բարեփոխումներին «միս ու արյուն» տվող Գագիկ Հարությունյանի հանձնաժողովին:
Ի դեպ, այս ձևաչափով հանդիպում էլի է կայանալու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ