Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Նախագահականին քիչ, ԱԺ-ին` շատ

Նախագահականին քիչ, ԱԺ-ին` շատ
03.11.2015 | 16:12

Այսօր խորհրդարանը շարունակեց 2016-ի պետբյուջեի քննարկումները: Օրը աշխատակազմերի ղեկավարներինն էր: Նախ՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ 2016-ին նախագահականն ավելի քիչ գումար կծախսի, քան նախորդ տարի: Երկրի բարձրագույն օղակին տրամադրվելու է 4 մլրդ դրամ, ինչը 2014-ի բյուջեի համեմատ նվազել է 22 մլն-ով կամ 0,5 տոկոսով:
Սարգսյանը նշեց նաև, որ 2016-ին նախատեսվել է նախագահի շուրջ 1000 հրամանագրերի, 250 կարգադրությունների, 640 ուղերձների, ինչպես նաև 196 այլ փաստաթղթերի՝ նամակների, լիազորագրերի պատրաստում:

ՀԿ-ների առնչությամբ էլ նախագահականում բավականին աշխատանքներ են նախատեսվում: ՀԿ-ների աջակցության շրջանակներում նախատեսվում է 70 ծրագիր իրականացնել: Ի դեպ, դրամաշնորհային ծրագրերին մասնակցող կազմակերպությունների թիվը հինգ անգամ ավելացել է:
Հաջորդը ԱԺ աշխատակազմի ղեկավարի զեկույցն էր: Խորհրդարանը պետբյուջեից չնայած նախորդ տարվա համեմատ ավելի շատ է ստացել, այդուհանդերձ, ավելիի ակնկալիք ունի: Ազգային ժողովի աշխատակազմի ծախսերի համար 2016-ին բյուջեով նախատեսվել է 4 մլրդ 653 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 106 մլն դրամով կամ 2,3 %-ով: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ գումարները չեն բավարարում պատգամավորների գործուղման համար: Ֆիզիկապես և բարոյապես մաշված գույքը ևս փոխելու խնդիր կա: Իսկ խորհրդարանի լրատվական ծառայությունն էլ թվային հեռուստատեսության անցմամբ պայմանավորված չունի անհրաժեշտ գույք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ