Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Վարչական շրջանի ղեկավարը կոչված է ոչ թե ընդդիմություն «խաղալու», այլ ժողովրդի խնդիրները լուծելու»

«Վարչական շրջանի ղեկավարը կոչված է ոչ թե ընդդիմություն «խաղալու», այլ ժողովրդի խնդիրները լուծելու»
18.12.2015 | 01:19

ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Ընդդիմությունը որոշել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները վիճարկել ՍԴ-ում, պնդելով, թե տեղի են ունեցել զանգվածային կեղծումներ: ՀՀԿ-ն ի՞նչ է մտածում այս մասին:
-ՍԴ դիմելն իրենց իրավունքն է, բայց վիճարկելու հիմքեր չկան: Ավելին, իրենց տեսակետը կիսողների քանակն էլ բավարար չէ, որպեսզի կարողանան ՍԴ դիմել: Չեմ կարծում, որ նրանք հաջողություն կունենան: Ընդհանրական մտքեր են հնչեցնում, որոնք հիշեցնում են արջի իմացած յոթ երգը: Չէի ասի, թե խախտումներ չեն եղել, բայց դրանք այնքան չնչին են, որ չէին կարող էական ազդեցություն ունենալ հանրաքվեի արդյունքների վրա: Մասսայական կեղծումներ չեն եղել: Երբ ինքս ընտրատեղամաս գնացի, հերթեր էին գոյացել: Բացարձակ ազնիվ, մաքուր ընտրություն էր: Ո՞Ւր են այն հատուկ կարծիքները, որոնք վստահված անձինք, հանձնաժողովի անդամները հայտնել են, ո՞ւր են: Այնտեղ, որտեղ օրենքի խախտումներ են եղել, վերաբերմունքը կլինի խիստ և անկողմնակալ:
-Որոշ լուրերի համաձայն, այն ընտրատարածքների պատասխանատուներին, որտեղ «ոչ»-ը հաղթել է, ՀՀԿ-ն «պատժելու» է:
-Ես այդպիսի լուրից անտեղյակ եմ: Կարծում եմ, եթե այդպիսի բան լիներ, հաստատ կիմանայի:
-Մամուլի հրապարակումների համաձայն` որոշ վարչական շրջանների ղեկավարների պաշտոնից ազատել են, մյուսներն էլ սպասում են իրենց «հերթին»: Մի՞թե սա պատահականություն է:
-Ձեզ չի՞ թվում, որ վարչական շրջանի ղեկավարը կոչված է ոչ թե ընդդիմություն «խաղալու», այլ ժողովրդի խնդիրները լուծելու: Ես եղել եմ թաղապետ և գիտեմ, թե դա ինչքան ծանր, դժվար աշխատանք է: Գուցե իրենց լիազորությունները լավ չիրականացնելու համա՞ր է քաղաքապետը նրանց նման վերաբերմունքի արժանացրել:
-Հենց այս պահի՞ն հասկացան, որ հիշյալ թաղապետերն իրենց գործում թերանում են:
-Ինչ-որ պահի այդ խնդիրը պետք է լուծվե՞ր, թե՞ ոչ: Նորմալ պահ է, էլի: Նույն բանն էլ ԱԺ-ի այս արտահերթում Թևան Պողոսյանն է ասում, թե օրինագիծը լավն է, բայց ինչո՞ւ եք հիմա բերել: Դե, եթե լավն է, ի՞նչ կապ ունի` երբ են բերել:
-Այնքանով կապ ունի, որ կառավարությունը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել, սակայն ամենևին էլ հրատապ, այս պահին խիստ արդիական հարցեր չեն քննարկվում, մինչդեռ սահմանին լարված վիճակ է, երկրի տնտեսությունն էլ անմխիթար վիճակում է: Այս հարցերին անդրադառնալու փոխարեն ինչո՞վ են զբաղված երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունները:
-Տնտեսական և մյուս խնդիրներն առանց օրենքի՞ պիտի լուծվեն:
-Հարցն այն է, թե որ նախագծերին և խնդիրներին են առաջնություն տալիս:
-Տնտեսական բնույթի նախագծեր էլ են բերվել: Բոլորն ասում են, որ լավ օրինագծեր են, բայց ինչո՞ւ այսօր: Դե, մի օր պետք է լիներ, չէ՞, ինչո՞ւ ոչ այսօր: Սահմանում առկա լարվածության առումով բոլորն էլ համամիտ են, որ մեր զինուժը պետք է համարժեք պատասխան տա: Արդեն հազարերորդ անգամ համոզվել ենք, որ մինչև դրանց «մռութը» չեն ջարդում, չեն հանգստանում:
-Մինչ թշնամու «մռութը» ջարդելը նախ ներսից պետք է հզորանալ:
-Իսկ ո՞վ ասաց, որ հնարավոր է առանց հզոր տնտեսության հզորանալ: Մեկը մյուսով է պայմանավորված: Վստահ եմ, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այս դժվար ժամանակահատվածում գոնե նվազագույն վնասներ կրի մեր տնտեսությունը:
-Տնտեսության առողջացմանն ուղղված կառավարության քայլերը տեսանելի՞ են Ձեզ:
-Մի քիչ պիտի համբերենք: Գործընթացը սկսված է:


Բլիցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ