ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպմանը: «Եթե Պուտինի առաջարկը լավ գործարք է, ես դրա մասին կպատմեմ եվրոպացի առաջնորդներին, ՆԱՏՕ-ին և Զելենսկուն: Ալյասկայից հետո հաջորդ հանդիպումը պետք է լինի Պուտինի և Զելենսկու կամ Պուտինի, Զելենսկու և իմ միջև»,- ասել է Թրամփը։               
 

5 մլրդ դրամի թերակատարում

5 մլրդ դրամի թերակատարում
03.05.2016 | 01:03

Նորություն չէ, որ Հայաստանի տնտեսական վիճակը, մեղմ ասած, փայլուն չէ, իսկ պատերազմական դրությունն առավել խիստ ընդգծեց տնտեսական բոլոր խնդիրները, որոնց մասին մինչ այդ բարձրաձայնվում էր: Մինչդեռ պետք է պատրաստվել վատթարագույնին:
Մեր տեղեկություններով՝ ապրիլ ամսին, նախնական տվյալներով, պետբյուջեն 5 մլրդ դրամով թերակատարվել է: Թե այս հանգամանքը ինչով է պայմանավորված և ինչպես կանդրադառնա տնտեսության վրա, տնտեսագետները կմանրամասնեն, բայց ակնհայտ է, որ այս տեմպերով երկրում սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նշույլն իսկ կորչում է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ