Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խաղաղության հասնելու գործում ունեցած ներդրման համար»,- սոցիալական ցանցերում գրել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Էլիսոն Հարթը։               
 

Հայ-սիրիական հարաբերությունների նոր որակ

Հայ-սիրիական հարաբերությունների նոր որակ
03.05.2016 | 01:20

Հայ-սիրիական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել: Այս օրերին զբոսաշրջության ոլորտի պատկան մարմինները համատեղ ծրագիր են մշակում: Սիրիայի մեր հայրենակիցների պնդմամբ, դա լինելու է մի մեծ փաթեթ, որտեղ համապարփակ լուծումներ են տրվելու և՛ Հայաստանի քաղաքացիներին վիզա տրամադրելու դյուրացմանը, և՛ բիզնես գործունեություն ծավալելուն, և՛ տուրիզմի զարգացմանը:


Ի դեպ, Սիրիայի տուրիզմի նախարարությունը Քեսաբում ծովափնյա հանգստյան գոտի է տրամադրել հայ համայնքի ներկայացուցիչներին, որպեսզի Հայաստանի քաղաքացիներն այնտեղ չնչին գումարով իրենց հանգիստը կազմակերպեն: Իսկ առայժմ սիրիական կառավարությունը բավականին մեծ գումարներ է տրամադրում Քեսաբին, որպեսզի պատերազմի հետևանքներն արագ վերացվեն, և բարեկարգվի ծովափնյա քաղաքը:
Հավելենք, որ այս ամսվա ընթացքում Երևանում կկազմակերպվի հայ-սիրիական գործարար ցուցահանդես:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ