Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հայաստանը դեռ պատրաստ չէ

Հայաստանը դեռ պատրաստ չէ
05.05.2016 | 22:12

ԼՂՀ-ի ճանաչման նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունից ժամեր անց արտաքին գերատեսչությունը «հստակեցնող» հայտարարությամբ է հանդես եկել: «ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն տալ այդ նախաձեռնությանը»,- նշված է հայտարարությունում։ Փաստորեն, ԱԳՆ-ն, կոպիտ ասած, կոչ է անում այդքան «սրտամոտ» չընդունել գործադիր մարմնի որոշումը, քանի որ ամեն ինչ «որոշում է» երկրի ղեկավարը:

«Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն իր մեջ բանականություն կգտնի և զերծ կմնա ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրության կրկնությունից: Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության գիտակցմամբ է միայն հնարավոր վերադարձնել գործընթացը բանակցային դաշտ և գտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրագործման արդար և արդյունավետ ուղին»,- ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:
Իսկ մինչ այս ներքին և արտաքին տեղեկատվական մեծ հոսք էր սկսվել: Կառավարության որոշումից հետո անասելի ճնշումներ են եղել դրսից: Իրականում այս որոշումը նաև հենց արտաքին տրամադրությունները շոշափելու փորձ էր, այսինքն` ինչ կլինի, եթե հանկարծ իշխանությունը գնա այս կտրուկ քայլին: ԱԳՆ-ի հայտարարությունը փաստեց, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ ինքնուրույն նման որոշումներ կայացնելու և դրա ողջ պատասխանատվությունը կրելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ