Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ապատեղեկատվությունն իրավիճակի ամենամեծ թշնամին է

Ապատեղեկատվությունն իրավիճակի ամենամեծ թշնամին է
26.07.2016 | 00:54

ՊՊԾ գնդի տարածքում կատարվող իրադարձությունների մասին հասարակությունը գրեթե ոչինչ չգիտի, քանի որ երկու կողմից էլ բանակցությունների առնչությամբ ոչ մի տեղեկատվական արտահոսք չկա: Բայց շատերն իրենց քաղաքագետի ու խիստ իրազեկված քաղաքացու տեղ դնելով՝ ֆեյսբուքյան հարթակը ողողել են տարատեսակ, երբեմն ծայրահեղ գնահատականներով: Իրավիճակն առանց այն էլ պայթյունավտանգ է, ու ամեն պահի հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ: Սակայն սա չի խանգարում, որ համակարգչի դիմաց օրն անցկացնող «քաղաքագետները» դասեր տան բոլորին ու հանգուցալուծման ձևեր մատնանշեն` հընթացս հայհոյանքներ շաղ տալով:


Իհարկե, կատարվածի մեղավորների ու պատճառների պակաս չկա, ու շատ երկար ժամանակ դա քննության հարց կդառնա: Ակնհայտ է նաև, որ իշխանությունը, անկախ ամեն ինչից, նման դեպքերում ամենամեծ պատասխանատուն է, սակայն պետք չէ կրակի վրա յուղ լցնել ու այս փխրուն վիճակն ավելի սրել: Զսպվածությունը և իրավիճակի սթափ գիտակցումը հաստատ չէին խանգարի: Օրինակ, անհասկանալի է ֆեյսբուքյան այն օգտատերերի «մտահոգությունը», թե իշխանություններն իրավիճակը ձգում են, որպեսզի զինյալներին սոված պահեն և բուժօգնությունից զրկեն: Այսպիսի կարծիք հայտնելու համար գոնե հիմք պետք է ունենալ: Զինյալների տարածած նկարներից պարզ երևում է, որ նրանք ամենևին էլ սոված-ծարավ չեն (ի դեպ, նրանք ևս այդ մասին երբևէ չեն խոսել), իսկ բուժօգնության առաջարկ մի քանի անգամ նրանց արվել է, բայց վերջիններս հրաժարվել են:


Այս պարզ օրինակը այն բանի համար էր, որ պետք չէ առանց այն էլ այս բարդ իրավիճակում ապատեղեկատվություն տարածել, մարդկանց թյուրիմացության մեջ գցել: Հետո էլ ոչ մեկը, բացի բանակցող կողմերից, չգիտի, թե ինչ վիճակ է ՊՊԾ գնդում: Այնպես որ, Ֆեյսբուքում գրեք ինչ ուզում եք, բայց հիշեք` ապատեղեկատվությունն իրավիճակի ամենամեծ թշնամին է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ