Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ծառուկյանը հավաքելու է «բեկորները»

Ծառուկյանը հավաքելու է «բեկորները»
01.11.2016 | 00:58

Երեկ իր հերթական բիզնես-կենտրոնի բացման ժամանակ Գագիկ Ծառուկյանը կրկին խոսել է քաղաքականություն վերադառնալու մասին։ Տպավորությունն այնպիսին է, որ ԲՀԿ նախկին առաջնորդը ոչ թե հանրությանը, այլ ինքն իրեն է համոզում, որ քաղաքական դաշտում իր անհրաժեշտությունը կա։ «Ես եկել եմ ոչ թե որովհետև անձնական շահ, խնդիր ունեմ, այլ իմ ժողովրդի կողքին լինեմ: Որը օգուտ կլինի երկրի ժողովրդին, ես էդպես էլ անելու եմ: Իմ եղած ժամանակահատվածում, որ քաղաքականության մեջ եղել եմ, ոչ մի տեղ չի եղել, որ իմ ժողովրդին հակառակ, դեմ եմ քվեարկել: Իմ ժողովուրդն ինձ տվել ա 500 հազար ձայն, բայց քանի որ իմ ուզածը չեմ կարողացել փոխել իմ ժողովրդի համար, ես հրաժարվել եմ, որովհետև միայն նախարար ստանալով՝ ոչ մի բան չես կարող փոխել: Չկա այնպիսի քաղաքական ուժ, որ ամեն ինչ առաջարկեն, երկրորդ քաղաքական ուժը լինելով, զգալով, որ իմ ժողովրդի սպասելիքը չեմ կարող անել, ասում եմ՝ ես չեմ ուզում, կոալիցիա չեմ մտնի և իմ ժողովրդին հուսախաբ չեմ անի»,- հայտարարել է Ծառուկյանը։
Իսկ իրականում Գագիկ Ծառուկյանը պետք է իշխանություններին, և նրան «հրավիրել» են՝ ԲՀԿ-ն առողջացնելու։ Մեր տեղեկություններով, նրան ասվել է, որ իրենից հետո «ավերակ» դարձած կուսակցության բեկորները մեկիկ-մեկիկ հավաքի ու վերադարձնի ԲՀԿ-ի նախկին հմայքը։


Ի դեպ, երեկ Ծառուկյանը նոր սանրվածքով ներկայացավ հանրությանը։ Նա այլևս «խուճուճ» չէ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ