Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հիմա համաներո՞ւմ, թե՞ ընտրություն

Հիմա համաներո՞ւմ, թե՞ ընտրություն
13.12.2016 | 15:55

Արդեն տևական ժամանակ է` մամուլը գրում է, թե համաներում է հայտարարվելու, սակայն իշխանությունն այս հարցերում ոչ մի հստակեցում չի անում։ Իսկ դատապարտվածներն ու նրանց հարազատները շունչը պահած սպասում են, թե իշխանությունը, ի վերջո, ինչ է անելու։ Այսօր խորհրդարանում հարցը բարձրացրել է պատգամավոր Արամ Մանուկյանը, սակայն, չգիտես ինչու, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միայն հարցի ենթատեքստն է ցանկացել հասկանալ ու մեկնաբանել։

«Դուք անվտանգության խորհրդի անդամ եք, վերջապես հայտարարեք՝ Հայաստանում ամնիստիա լինելո՞ւ է, թե՞ ոչ: Մինչև տարվա վերջ մարդիկ դեռ սպասում են»,- հարցրեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Ի պատասխան Վիգեն Սարգսյանն ասաց. «Դուք պատգամավոր եք, լավ գիտեք, որ դա շահավետ է ձայներ գրավելու համար, բայց դրա իրականացման գործընթացը շատ նրբությունների հետ է կապված: Դրա նախապես հայտարարումը իրականում ոչ լեգիտիմ պրակտիկա կլիներ, որովհետև կդրդեր բազմաթիվ այլ խնդիրների: Հարգում եմ ձեր հարց տալու իրավունքը, հասկանում եմ` ինչու եք տալիս, հաջողություն ձեզ առաջիկա ընտրություններում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ