Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 15-ի հանդիպմանը չի քննարկի ուկրաինական տարածքների հարցը։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ առցանց կոնֆերանսի ժամանակ՝ հայտնում են NBC News-ի և CNN-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Թրամփը վստահեցրել է, որ պատրաստվում է հասնել անվերապահ հրադադարի։               
 

Նսեմացրել են ամեն ինչ

Նսեմացրել են ամեն ինչ
03.02.2017 | 00:26

Հանիրավի չեն այն պնդումները, որ այսօր քաղաքական ողջ դաշտը գաղափարազուրկ է։ Երբևէ նախընտրական խմորումներն այսպիսի «առևտրի» չեն վերածվել։ Բոլոր համագործակցությունները, ավելի ճիշտ, գործարքները մի հոգսի շուրջ են՝ ի՞նչ անել իշխանական բլիթից մի կտոր, թեկուզ փշրանք ստանալու համար։ Քաղաքական մտածողություն ունեցող մարդկանցից է զրկվել քաղաքական դաշտը, եկել են մարդիկ, որոնց միակ նպատակն իշխանության մեջ լինելն է՝ առանց դույզն-ինչ հասկանալու, որ քաղաքականությամբ զբաղվելը բիզնես-նախագծեր իրականացնելը չէ։ Այստեղ պետք է այլ մտածողություն։


Ցավոք, Հայաստանում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը նույն շրջանակում են։ Բոլորին պետք է միայն պաշտոն, բայց ոչ ժողովրդին ծառայելու, այլ սեփական բարեկեցությունն ու կապիտալը ապահովելու համար։ Ընդդիմությունն իշխանության հետքերով է գնում, միայն մի տարբերությամբ` դաշտն է տարբեր։ Ի դեպ, այս պատկերը ստիպում է իրական քաղաքական դեմքերին հեռու մնալ այս խաղերից ու չմտնել, չկեղտոտվել։ Դրա համար էլ նոր, հետաքրքիր դեմքեր չենք տեսնում, նրանք հասկացել են, որ անիմաստ է մի պայքարի մեջ մտնելը, որտեղ բանավեճի են բռնվում ոչ թե գաղափարները, այլ գումարները, անձնական կապերն ու հովանավորչությունը։


Կան քաղաքականապես հասուն բազմաթիվ մարդիկ, ովքեր այս օրերին զարմանում են, թե ինչի է վերածվել քաղաքական դաշտը, ինչու են այսքան նսեմացրել ամեն ինչ ու գնալով ավելի վատն են դարձնում Հայաստանի դեմքը դրսում։ Մեր տեղեկություններով, այսօր ձևավորված դաշինքներից մեկը նախնական փուլում բանակցություններ է վարել քաղաքականապես հասուն դեմքերի, ԳԽ պատգամավորների հետ, սակայն տեսնելով, թե ինչ թիմ է հավաքվում, և ովքեր են կանգնում դաշինքի գլխին, վերջիններս հրաժարվել են համագործակցությունից, ավելի ճիշտ, «սառեցրել» են հարաբերությունները։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ