Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Դեռ հանդուրժում են

Դեռ հանդուրժում են
21.04.2017 | 08:48

Քաղաքական գործչի, պետական այրի անմիջական բառապաշարը գրավում է հանրությանը։ Սակայն միշտ չէ, որ այն հօգուտ այդ գործչի է աշխատում։ Վարչապետ Կարեն Կարապետյանը մշտապես աչքի է ընկնում ժողովրդական բանահյուսության, բառուբանի օգտագործմամբ։ Այս փաստը շատ ցցուն արձանագրվեց քարոզարշավի ընթացքում։ «Հինգ տարվա ծրագրի մասին երեք ամիս ա զռռում եմ», «Ես ինչի՞ եմ էս հինգ տարվա ծրագիրը դոմփում, դոմփում, դոմփում, որովհետև եթե այդ ծրագիրը չլինի, մենք չենք իմանա, թե որտեղ ինչ անենք։ Մենք պիտի գոնե մի օր գույքագրենք մեր դարդուցավը, հետո մեր լոբիները հաշվենք, հետո՝ համայնքի», իսկ վերջերս էլ հայտարարել է. «Ձեզանից ակնկալում եմ «գմփոց» ռեֆորմներ», երեկ էլ թե` «ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա»։ Կարելի է շատ օրինակներ բերել։


Առայժմ նրա անմիջականությունն ընդունվում է, սակայն եթե 2018-ին Կարեն Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում, այսինքն` դառնա երկրի առաջին դեմքը, մի՞թե նրա բառապաշարը այսպիսի հանդուրժողականության կարժանանա։ Հազիվ թե։
Ի դեպ, հարազատ կուսակցությունում ևս արդեն խոսում են այն մասին, թե վարչապետի կենցաղային մակարդակի խոսքուզրույցը կամաց-կամաց պետք է իր տեղը զիջի։ Առավել ևս եթե նա 2018-ին երկրի առաջին դեմքը դառնալու հավակնություն ունի։ Ի վերջո, պետության ղեկավարների խոսքը բոլորի ուշադրության կենտրոնում է։ Եթե այսօր Կարապետյանի «յուրահատուկ» ածականներով բառապաշարը քննադատության չի արժանանում, դա դեռ չի նշանակում, որ միշտ է այդպես լինելու։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ