Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Մի ինքնաբացարկի դիմում էլ դու գրիր

Մի ինքնաբացարկի դիմում էլ դու գրիր
05.05.2017 | 10:50

Այն, ինչ կատարվեց «Ծառուկյան» դաշինքում, ոչ միայն քաղաքական, այլև բարոյական որևէ չափորոշչի մեջ չի տեղավորվում։ Այն ղեկավարը, որն ունակ չէ բաց ու հստակ գործելու սեփական թիմում, ազնիվ լինելու համախոհների հետ, ի՞նչ իրավունք ունի խառնվելու հանրության համար ճակատագրական հարցերի որոշմանը։ Ավելին, դաշինքից, որը ձևավորվել է միայն մարդկանց մանդատների տեր դարձնելու համար ու նույնիսկ այդ «գործը» անազնիվ ճանապարհով է անում, շատ բան պետք չէր սպասել։ Սակայն «Ծառուկյան» դաշինքում այս «աղմուկը» դեռ չմարսած` մյուսն է արդեն հասունանում։


Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն այս անգամ խոր հակասության մեջ է համամասնական ցուցակի երկրորդ համարի՝ Իշխան Զաքարյանի հետ։ Ի սկզբանե Զաքարյանը, Վերահսկիչ պալատից հեռանալուց հետո, փոխխոսնակի պաշտոնը մտքում, ինչպես ինքն էր ասում, եկավ կանգնեց իր ընկերոջ՝ Ծառուկյանի կողքին։ Սակայն հետո շատ ջրեր հոսեցին, ու բավական արագ դիրքորոշումները փոխող ԲՀԿ ղեկավարը այլ որոշման հանգեց։ Նույն տեղեկությունների համաձայն, Իշխան Զաքարյանին փոխխոսնակի պաշտոնում չտեսնելու ցանկությունը եկել է Բաղրամյան 26-ից, որտեղ, մեղմ ասած, այնքան էլ դրվատանքով չեն խոսում նրա մասին։ Ի դեպ, ոմանք նշում են, թե ՎՊ-ի նախկին ղեկավարը, ի տարբերություն շատ պաշտոնյաների, որոնք պաշտոնից հեռանալու մասին առաջինը երկրի ղեկավարին են տեղեկացնում, մամուլով է իրազեկել նախագահականին։ Չնայած դա վերջիններիս համար այնքան էլ անակնկալ չի եղել։


Այժմ Իշխան Զաքարյանն ամեն ինչ անում է փափագած պաշտոնը ստանալու համար, բայց, ասում են, Գագիկ Ծառուկյանը մտադիր չէ բավարարելու նրա խնդրանքը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ