Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Շան լափ»` որպես օգնություն

«Շան լափ»` որպես օգնություն
30.06.2017 | 00:56

Թե ինչ են հասկանում Հայաստանի պատկան մարմինները հումանիտար օգնություն անվան տակ, դժվար է ասել, որովհետև այն, ինչ փաթեթավորվում է և ուղարկվում այլ երկիր, այդ մասին ոչինչ չի հիշեցնում: «Իրատեսի» հետ զրույցում սիրիահայերը պատմեցին, որ օրերս Հայաստանից սնունդ և հագուստ են ստացել որպես օգնություն, սակայն երկուսն էլ` չափազանց վատ որակի: «Քեսաբի ծերերին հատկացվել են սնունդ և հագուստ: Սնունդը ուտելու բան չէ, իսկը «շան լափ», հագուստն էլ` բացառիկ անճաշակ, աննորմալ չափսերի: ՈՒղղակի թափել ենք, խայտառակություն է: Հագուստը նույնիսկ մուրացկանները չեն վերցնում: Ավելի լավ է չուղարկեն, ամոթ է: Հայաստանի բյուջեն թալանում են` սիրիահայերին օգնություն ցուցաբերելու անվան տակ»,- մեզ հետ զրույցում ասաց քեսաբահայ Վահե Մահշիկյանը:


Պարզվում է, որ պետության գանձանակից գումարներ են հատկացվում մարդասիրական օգնության համար, իսկ թե ինչ ճանապարհով են դրանք տեղ հասնում և ինչի են վերածվում, դժվար է ասել: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ սա փող «լվանալու» ձևերից մեկն է:
Թեման բավական խնդրահարույց է, և առաջիկայում «Իրատեսը» կփորձի պատկան մարմիններից պարզաբանում ստանալ, թե այդ ինչպես է ստացվել, որ պետական միջոցներով անորակ և անպիտան սնունդ ու հագուստ են ուղարկվել Սիրիա` որպես մարդասիրական օգնություն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ