Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«ՍԱՍ-ի Արտակը» և «Դերժավայի Արկադիկը» շատ չեն ընկճվի

«ՍԱՍ-ի Արտակը» և «Դերժավայի Արկադիկը» շատ չեն ընկճվի
04.09.2017 | 21:59

Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքիր որոշում է կայացրել. պատժել հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներ Արտակ Սարգսյանին («ՍԱՍ-ի Արտակ») և Արկադի Համբարձումյանին («Դերժավայի Արկադիկ»), քանի որ վերջիններս հանձնաժողովի աշխատանքներից պարբերաբար և անհարգելի բացակայել են: Այս որոշումը կուղարկվի ԱԺ նախագահին:


Սա լավ նախադեպ է, սակայն մեծ հարց է` այս մեթոդը կազդի՞ բացակայողների վրա, նրանք կսկսե՞ն բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքը և ներկայանալ հանձնաժողովի նիստերին: Ակնհայտ է` ոչ: Պատիժը, որը, հավանաբար, ինչպես ենթադրվում է, պետք է լինի աշխատավարձի որոշակի կրճատում, ամենևին էլ չի հուզում այնպիսի պատգամավորներին, ինչպիսին վերոնշյալ անձինք են: Նախ` այն պատճառով, որ նրանք այդ գումարների կարիքը բացարձակապես չունեն, և երկրորդ` խորհրդարան չեն եկել, որ օրենքներ մշակեն:
Ավելին, խորհրդարան անցած մեծահարուստ-օլիգարխ պատգամավորների աշխատավարձը հաճախ ստանում են նրանց օգնական-քարտուղարուհիները և ծախսում պատգամավորի «մանր-մունր» ծախսերի համար: Ստացվում է, որ այս որոշումը «ՍԱՍ-ի Արտակին» և «Դերժավայի Արկադիկին» շատ չի ընկճի: Այլ բան է, որ տևական բացակայություններ ունեցող պատգամավորները տուգանվեն ոչ թե աշխատավարձից պահումներով, այլ մանդատը վայր դնելով: Վերջին տարբերակը հաստատ կաշխատի, այլապես նման պատգամավորները միլիոններ չէին ծախսի ԱԺ պատգամավորի մանդատը գրպանում ունենալու համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ