Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ինչու են ուշադրությունը շեղում

Ինչու են ուշադրությունը շեղում
25.01.2019 | 11:49

Իշխանական վերնախավում բավական ընդունված տարբերակ է, երբ մի թեմա շրջանառության մեջ են դնում մեկ այլ կարևոր հարցից ուշադրությունը շեղելու նպատակով: Այս օրերին ողջ համացանցը, լրատվական միջոցները ողողված են կառավարության անդամների պարգևատրումների մասին նյութերով: Ամեն տեղ քաղաքացիներն այդ մասին են խոսում` տրանսպորտում, աշխատավայրում, տանը: Երկրորդական պլան են մղվել անվտանգությանն առնչվող լրջագույն հարցերը: Այս օրերին, երբ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, Հայաստանում էլ փորձագետ, վերլուծաբան, քաղաքագետ, շարքային քաղաքացի չմնաց, որ տեսակետ չհայտներ, չքննադատեր, չհայհոյեր, թե ինչու այս կամ այն գերատեսչությունում բարձր պարգևատրումներ են եղել:


Իրականում, մեր տեղեկություններով, այս թեման շրջանառության մեջ է դրել ու ավելի է թեժացնում քննարկումները հենց իշխանությունը, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի ԼՂ հակամարտությանն առնչվող արտաքին քաղաքական զարգացումներից: Այնպես որ, շարունակեք ձնագնդիկի նման գլորել թեման, չմոռանալով, որ պարգևատրումներից զատ այս երկրում առավել կարևոր հարցեր կան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ