Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ինչո՞ւ այս անգամ Փաշինյանը «թափ չտվեց» օլիգարխներին ու ԵՄ֊ին

Ինչո՞ւ այս անգամ Փաշինյանը «թափ չտվեց» օլիգարխներին ու ԵՄ֊ին
06.03.2019 | 15:25

Դեռ նախորդ տարի հուլիսին, երբ Փաշինյանը պաշտոնական այցով Բրյուսելում էր, հայտարարեց, թե Հայաստանը Եվրամիության ֆինանսական աջակցության կարիքը չունի. երկրում կան հայտնի կոռուպցիոներներ, որոնց կարելի է մի լավ թափ տալ, ու նրանց գրպաններից մեծ գումար կթափվի։

Այս ամիսների ընթացքում Փաշինյանն ինքն իր համար պարզեց, որ ոչ միայն ԵՄ ֆինանսական աջակցության մեծ անհրաժեշտություն կա, որովհետև տնտեսության վիճակը ծանր է, ներդրումներ չկան, այլև օլիգարխներին հնարավոր չէ իր ուզածի չափ "թափ" տալ։
Այս ամենի գիտակցությամբ էլ Փաշինյան այս անգամ գնաց Բրյուսել, բայց արդեն եվրապաշտոնյաներն այդքան շռայլ չէին։ Նրանք միայն հերթապահ հայտարարություններ արեցին ու ճանապարհեցին իրենց յուրաքանչյուր խոսքին ուշիուշով հետևող ՀՀ վարչապետին։
Թե այս անգամ ԵՄ֊ն ինչ չափով Հայաստանին կընդառաջի, ցույց կտա ժամանակը։ Սակայն ակնհայտ է, որ «հեղափոխությունը» միայն մեր իշխանության համար է բրենդ, դրսում առաջնորդվում են միմիայն իրական քաղաքականությամբ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ