«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ածխաթթու գազի արտանետումները չկրճատելու դեպքում մարդկությանն աննկարագրելի տանջանքներ են սպասվում

Ածխաթթու գազի արտանետումները չկրճատելու դեպքում մարդկությանն աննկարագրելի տանջանքներ են սպասվում
07.11.2019 | 14:08

153 երկրների 11 հազար գիտնականներ ստորագրել են փաստաթղթի տակ՝ համաձայն որի մարդկությանն աննկարագրելի տանջանքներ են սպասվում, եթե շտապ քայլեր չձեռնարկվեն՝ ածխաթթու գազի արտանետումները կրճատելու համար: Հետազոտությունը տպագրվել է BioScience գիտական ամսագրում:


Գիտնականների հետազոտությունները հիմնված են 40-ամյա ուսումնասիրությունների վրա: Տվյալները ներառում են էներգիայի օգտագործման, մթնոլորտի ջերմաստիճանի, բնակեցման աճի, անտառահատման տեմպերի, բևեռային սառույցների զանգվածի, ածխաթթու գազի ցուցանիշները: Սիդնեյի համալսարանի աշխատակից, փաստաթղթի հեղինակներից Թոմաս Նյուսոմի խոսքով՝ գիտնականները պետք է կատարեն իրենց բարոյական պարտքը և ողջ աշխարհին տեղեկացնեն էկոլոգիական ծայրահեղ իրավիճակի մասին: Օրեգոն նահանգից Ուիլյամ Րիփլն էլ հավելել է, որ կլիմայական փոփոխությունները տեղի են ունենում ավելի արագ, քան գիտնականներն էին կանխատեսում:


Մասնագետները նշում են, որ դեռևս ուշ չէ, և մարդկությունը դեռևս կարող է քայլեր ձեռնարկել իրավիճակը բարելավելու համար: Գիտնականները կոչ են արել հանածո վառելիքը փոխարինել վերականգնվող էներգիայով, կրճատել օդի աղտոտիչները, արտանետումների համար բարձր հարկեր ներմուծել, դադարեցնել զանգվածային անտառահատումները և այլն:

Դիտվել է՝ 3931

Մեկնաբանություններ

ոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am