Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Երևանցիները պետք է ընտրություն կատարեն Ավինյան Տիգրանի և աղբի միջև

Երևանցիները պետք է ընտրություն կատարեն Ավինյան Տիգրանի և աղբի միջև
20.07.2023 | 23:24

Կարծում եմ՝ մինչև Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը Երևանն աղբահանության խնդիր է ունենալու:

Այնուհետև Ավինյան Տիգրանը կասի՝ կամ ես կդառնամ Երևանի քաղաքապետ, կամ աղբը Երևանից չի հանվի:

Ստացվում է, որ երևանցիները պետք է ընտրություն կատարեն Ավինյան Տիգրանի և աղբի միջև:

Ո՞վ կհաղթի:

Հետևեք իրադարձությունների զարգացմանը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4212

Մեկնաբանություններ