Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Թուրքիան հապճեպ վավերացնում է երկու տարի առաջ սառեցված պայմանագիրը

Թուրքիան հապճեպ վավերացնում է երկու տարի առաջ սառեցված պայմանագիրը
07.04.2024 | 19:00

Բավականին ուշագրավ զարգացում է տեղի ունեցել երեկ ուշ երեկոյան, որը, կարծես թե, դուրս է մնացել մեր ուշադրությունից։

2022-ի օգոստոսի 18-ին Բաքվում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև կնքվում է պայմանագիր, ըստ որի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փոխադրվող տարանցիկ ապրանքների մաքսային ընթացակարգերը պարզեցվում են։

Սակայն այդ ուղղությամբ աշխատանքները դադարեցվել էին հենց Թուրքիայի ձեռամբ, քանի որ Թուրքիայի նախագահը դեռ չէր վավերացրել պայմանագիրը։ Պայմանագրի ստորագրումից գրեթե երկու տարի անց՝ապրիլի 6-ին, պայմանագիրը վավերացնում է Էրդողանը, որի մասին տեղեկատվությունը ապրիլի վեցի լույս յոթի գիշերը տեղադրվում է Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում։

Փաստացի, Թուրքիայի կողմից սառեցված պայմանագիրը հապճեպ վավերացվում և տեղադրվում է կայքում ոչ աշխատանքային օրով, ոչ աշխատանքային ժամին։

Սա խոսում է նաև այն մասին, որ, այսպես ասած, Զանգեզուրյան միջանցքը այլընտրանք համարող տանդեմն այլևս անցնում է Վրաստանի հետ մաքսային հարաբերությունների պարզեցման տարանցիկ բեռների համար՝ այդքան էլ ոչ իրատեսական համարելով այլ, տվյալ դեպքում՝ վերը նշված միջանցքի գոյությունը:

Ես այսպես կարող եմ մեկնաբանել անսպասելի և հապճեպ այս քայլը, որը կատարվում է գրեթե երկու տարի անց:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2230

Մեկնաբանություններ