«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Հայաստանը, զրկվելով սեփական ուժից, հայտնվել է օտար ուժերի դաշտում

Հայաստանը, զրկվելով սեփական ուժից, հայտնվել է օտար ուժերի դաշտում
20.01.2025 | 06:57

Ցանկացած լուրջ երկրի կրթական համակարգ միարժեքորեն ծառայում է իր երկրի նյութական և ոչ նյութական շահերին:

Այս իմաստով պետականաշինության ոլորտում արևմտյան կրթությունը կառուցված է սեփական ժողովուրդների հոգեբանական հենքի վրա և միարժեքորեն ծառայում է իրենց երկրների շահերին:

Ըստ այդմ, արևմտյան կրթություն ստացած մեր արևելյան երիտասարդները, տոգորված դեմոկրատական և հաճախ էլ ուտրադեմոկրատական գաղափարներով, վերադառնում են իրենց երկրները, որտեղ մարդկանց հոգեբանությունը և հասարակական հարաբերությունները այլ են:

Այս պայմաններում, նույնիսկ եթե այդ երիտասարդները ուզում են ազնվորեն ծառայել իրենց հայրենիքին, ապա հանդիպում են օբյեկտիվ դժվարությունների, քանի որ իրենց սերտած-իմացածը և իրականությունը իրար չեն բռնում:

Եթե նման երիտասարդների թիվը որևէ փոքր երկրում, ինչպիսին մերն է, անցնում է որոշակի կրիտիկական քանակությունից, ապա նրանք ոչ թե հարմարվում են իրականությանը և երկրի իրական պահանջներին ու շահերին, այլ փորձում են իրականությունը հարմարեցնել իրենց շահերին՝ հասնելով իշխանության:

Մյուս կողմից էլ, չպետք է մոռանալ այն, որ եթե ուզում ես քո թշնամուն կամ ոչ բարեկամին հարված հասցնել, ապա աշխատիր նրան դնել իր համար անսովոր վիճակում, որտեղ նրա համար ճիշտ որոշոմներ կայացնելը շատ ավելի դժվար է, քան իր համար սովորական պայմաններում:

Ճիշտ նման իրավիճակում է Հայաստանը, որն իր սխալների պատճառով, զրկվելով սեփական ուժից, հայտնվել է օտար ուժերի դաշտում և իր համար չափից դուրս անսովոր ու անելանելի վիճակում:

Օտար ուժերից ամեն մեկը, որպես հակամարտության կողմ, ունի իր որոշակի շահը, իսկ Հայաստանը ունի միայն կորուստներ, որոնց գումարը օտարների շահերի գումարից մի բան էլ ավել է:

Հայաստանը շահ չունի, բայց Հայաստանի ղեկավարությունը շահեր ունի և մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ Հայաստանի ղեկավարության շահը ոչ միայն որևէ կապ չունի Հայաստանի շահի հետ, այլ ճիշտ հակառակը՝ միարժեքորեն այն կորուստ է Հայաստանի համար:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2121

Մեկնաբանություններ