«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Հայաստանի հպարտ քաղաքացիների կարծիքն ավելի նվազ կարևոր է, քան՝ ՔՊ արտաքին տերերինը

Հայաստանի հպարտ քաղաքացիների կարծիքն ավելի նվազ կարևոր է, քան՝ ՔՊ արտաքին տերերինը
21.01.2025 | 17:02

Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ-ն, ըստ օրենքի, պետք է քննարկի։

Տրանսպորտի գնի հետ կապված «Մայր Հայաստանի» ստորագրահավաքը նույնպես քաղաքացիների կամքն է՝ ուղիղ ժողովրդավարության սկզբունքով, որի քննարկումը Երևանի ավագանին բոյկոտի ենթարկեց։

Սպասում ենք ԵՄ-ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի ենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան։

Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիների կարծիքն ավելի նվազ կարևոր է, քան՝ ՔՊ արտաքին տերերինը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4020

Մեկնաբանություններ