ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպմանը: «Եթե Պուտինի առաջարկը լավ գործարք է, ես դրա մասին կպատմեմ եվրոպացի առաջնորդներին, ՆԱՏՕ-ին և Զելենսկուն: Ալյասկայից հետո հաջորդ հանդիպումը պետք է լինի Պուտինի և Զելենսկու կամ Պուտինի, Զելենսկու և իմ միջև»,- ասել է Թրամփը։               
 

Սա այլևս կառավարում չէ, սա հայրենիքի կազմակերպված քանդում է

Սա այլևս կառավարում չէ, սա հայրենիքի կազմակերպված քանդում է
07.05.2025 | 20:53

Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը կրկին ապացուցեց, որ դարձել է մեր պետության ամենամեծ սխալը: Հարց ու պատասխանի ժամանակ նրա անվայել պահվածքը, մատ թափ տալը և ընդդիմադիր պատգամավորների հանդեպ ցուցաբերած անպատիվ վերաբերմունքը ոչ միայն անընդունելի է, այլև վտանգավոր նախադեպ է։ Սա ոչ թե քաղաքական վարքագիծ է, այլ բռնապետության նշան։ Նա խոստացավ արդարություն, բայց բերեց կեղծիքի ու պառակտման ժամանակաշրջան։ Խոստացավ խաղաղություն, բայց հանձնեց Արցախը։ Խոստացավ զարգացում, բայց քանդեց պետության հիմքերը։ Նրա իշխանությունը սնվում է ստից, պոպուլիզմից ու հասարակության մոլորեցումից։ Սա այլևս կառավարում չէ։ Սա հայրենիքի կազմակերպված քանդում է։ ԵՎ այսքանից հետո, դեռ գոռում են…

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 6096

Մեկնաբանություններ