«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

ՀԱԵ-ի դերը չի կարելի գնահատել շուկայական չափանիշներով

ՀԱԵ-ի դերը չի կարելի գնահատել շուկայական չափանիշներով
12.06.2025 | 20:07

Վերջին օրերին շատ է խոսվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «վարկանիշի» մասին։

Մինչդեռ «վարկանիշ» եզրույթի օգտագործումը ՀԱԵ նկատմամբ ոչ միայն բառամթերային առումով է սխալ, այլև հակասում է եկեղեցու էությանն ու առաքելությանը։

Վարկանիշը ենթադրում է մրցակցային համեմատություն, ժողովրդականության կամ ազդեցության չափում, մինչդեռ ՀԱԵ-ն հավատի, հոգևոր ծառայության և ազգային ինքնության պահպանման ինստիտուտ է։ Նրա արժեքը չափելի չէ թվային կամ հանրային նախասիրությունների սանդղակով։

Բացի այդ, ՀԱԵ-ն հանդիսանում է ոչ միայն կրոնական, այլև քաղաքակրթական ու ազգային ինստիտուտ, որի դերը չի կարելի գնահատել շուկայական չափանիշներով։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ