Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

Սատանային և Նեռին բնորոշ ու բացառիկ խորամանկություն ունեցող Նիկոլ հայադավի մանիպուլյատիվ հնարքները

Սատանային և Նեռին բնորոշ ու բացառիկ խորամանկություն ունեցող Նիկոլ հայադավի մանիպուլյատիվ հնարքները
03.08.2025 | 11:12

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը երբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարում Վեհարանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ- ից ազատելու անհրաժեշտության մասին, ընդ որում, նրան դիտավորությամբ հրապարակայնորեն ու լկտիաբար անվանելով աշխարհիկ (ավազանի) անվամբ՝ Կտրիճ Ներսիսյան, առաջին հերթին, պետք է գիտակցի, որ վաղուց հասունացած է Հայաստանի կառավարության շենքն իրենից և իր ոհմակից (չարախմբից) ազատելու պահը, ինչն առաջիկայում անխուսափելիորեն դառնալու է իրականություն: Թե ինչպես և ում կողմից, թող մի քիչ մտածի՝ Վեհարանը գրոհելու սցենարներ մտմտալու փոխարեն:

Ուրեմն, ըստ Նիկոլի ս. թ. հուլիսի 23- ի ֆեյսբուքյան գրառման , որին խոստացելէի հանգամանորեն անդրադառնալ, «Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը առաջին հերթին հոգեւոր օրակարգ է…»։

Սատանայի օրակարգն էլ է հոգևոր, աշխարհիկ չէ, հետևաբար երբ Նիկոլի կողմից խոսք է գնում հոգևոր օրակարգի մասին, հարկ է գիտակցել, որ այն ոչ թե Աստծո, այլ իր հոգևոր հոր՝ Սատանայի օրակարգն, ինչն իրականացնելուն լծվել է Նիկոլ հայադավը:

Մեր եկեղեցուն, մեր պետությանը և հանրությանը մեծագույն հարված հասցրած ու հասցնող սրիկան Վեհարանն Ամենայն հայոց կաթողիկոսից ազատելը համարել է նաև «…մեր Եկեղեցին, եւ եկեղեցով մեր պետությունն ու հանրությունը, ինքներս մեզ նորոգելու, մեր պետության մեջ կյանքի բարոյական ստանդարտ սահմանելու օրակարգ»։ Մեր իրականության գերագույն գլխավոր կեղծավորն իբր թե մտածում է մեր Եկեղեցու նորոգման ու նրանով մեր պետությունն ու հանրությունը, ինքներս մեզ նորոգելու անհրաժեշտության և ավելին՝ մեր պետության մեջ կյանքի բարոյական ստանդարտ սահմանելու անհրաժեշտության մասին:

Մեր պետության մեջ կյանքի «բարոյական» (անբարոյական) ստանդարտները՝ կույս տղաների և նրանց փչացնելու համար գժվելը, տիկինը պուպուլիկով (տրանսգենդեր լինելը և այլն) Նիկոլ պղծագործը լավագույնս սահմանել է իր իսկ «Երկրի հակառակ կողմը» «գրքի» (կարդալ՝ «Բարոյականության հակառակ կողմը» պղծագործության) մեջ (տե՛ս հետևյալ հրապարակումները՝ «Նիկոլի պուպուլիկով տիկինը» , Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում. 6 (18 +, տեսանյութեր)):

Հանրությանը մոլորեցնելու նպատակով Հովհաննես Թումանյանի երազանքին հղում կատարելով, Նիկոլ հայադավը նույն գրառման մեջ շարունակել է.

«Որովհետեւ դժվար, եթե չասենք անհնար է Հովհաննես Թումանյանի երազած եւ պատգամած հանրային–բարոյական նշաձողը, այն է՝ «ազնիվ մարդիկ, բարի սրտեր, բարձր հոգիներ»–ը, դարձնել միջին վիճակագրական ստանդարտ, եթե Եկեղեցու վերնախավն ինքը ուխտագրով իր ստանձնած եւ նախնիների կողմից ավանդված ստանդարտը չի պահում»։

«Բարոյականության հակառակ կողմը» պղծագործության հեղինակը, պետական դավաճանության և այլ հանցանքների կատարման մեջ հանրորեն մեղադրվողն իբր թե Թումանյանի երազած ու պատգամած հանրային– բարոյական նշաձողը միջին վիճակագրական ստանդարտ դարձնելու նպատակ կամ ձգտում ունի: Նիկոլը գառան դիմակ հագած գայլի նման այդպիսին է ներկայանում, և դրանից անմիջապես հետո մեր (և ոչ թե իր…) Եկեղեցու վերնախավին զրպարտչորեն մեղադրում ուխտագրով իր ստանձնած ու նախնիների կողմից ավանդված ստանդարտը չպահելու մեջ:

Ուխտագրով ստանձնած ու նախնիների կողմից ավանդված ստանդարտը չպահելու մեջ հոգևորականներին, Եկեղեցու վերնախավին մեղադրում է Քրեական օրենսգրքով պետական դավաճանության համար սահմանված պատիժն անտեսած սրիկան, և անմիջապես էլ մատնում, որ խնդիրը կամ թիրախը միայն Ամենայն հայոց կաթողիկոսը չէ, այլ նաև մեր Եկեղեցուվերնախավը, այսինքն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ