Պատանի էի, չեմ հիշում ինչ էշություն էի արել կամ դուրս տվել, հայրս նեղսրտած ասաց.
«Դու չգիտես ինչ բան է Հոր սիրտը, իզուր չի Աստված Հայր կոչվում...»:
Հորս էդ խոսքի մեջ և՛ հուզմունք կար, և՛ պահանջ, և՛ խնդրանք, և՛ լիքը բան, որ մինչև հիմա բառերով չեմ կարողանում նկարագրել:
Չգիտեմ, բայց զրնգաց ականջներիս մեջ ու արդեն 30 տարի է զրնգում է սրտումս:
Հետո ես հայր դարձա:
Դուք կոտրեցիք հերոս Տղաների հայրերի սիրտը, դավաճանեցիք նրանց:
Դուք մենակ թողեցիր ձեր հոգևոր Հայրերին, լքեցիք ու ուրացաք նրանց:
Դուք չգիտեք ինչ բան է Հոր սիրտը, որովհետև դուք սիրտ չունեք:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Հ.Գ.
անՀայր, անՀայրենիքներ, որ ձեր թաքնված ու տարիներով կուտակված վրեժն եք լուծում Հայրերից ու Հայրենիքից: