Զարմանահրաշ ժամանակներում ենք ապրում. տաղանդն ու կրթությունն այլևս պետք չեն՝ մասսայական ճանաչում ունենալու համար, ամոթի բացակայությունը լիուլի հերիք է: Բարձրարվեստ մշակույթն ու գրականությունն արդեն քչերին է հետաքրքիր, ավելի դյուրամարս է կարճ տեսահոլովակների «ֆասթֆուդը», մարդկային միտքն աստիճանաբար հետ է վարժվում երկար, իմաստալից ստեղծագործություններ ընկալելուց:
Ու ամեն ինչ սկսվեց գրչով գրելը թարգելուց:
Ռուզաննա Պետրոսյան