ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպմանը: «Եթե Պուտինի առաջարկը լավ գործարք է, ես դրա մասին կպատմեմ եվրոպացի առաջնորդներին, ՆԱՏՕ-ին և Զելենսկուն: Ալյասկայից հետո հաջորդ հանդիպումը պետք է լինի Պուտինի և Զելենսկու կամ Պուտինի, Զելենսկու և իմ միջև»,- ասել է Թրամփը։               
 

Հերթով ի կատար են ածում հակառակորդի բոլոր նպատակները, հետո էլ գոռում, թե վերջապես խաղաղություն կլինի

Հերթով ի կատար են ածում հակառակորդի բոլոր նպատակները, հետո էլ գոռում, թե վերջապես խաղաղություն կլինի
12.08.2025 | 14:30

Եթե որևէ մեկը կարծում է թե պատերազմը ավարտվում է այլ բանով, քան խաղաղությամբ, ուրեմն նա պարզապես մտածել չգիտի։

Բոլորս էլ հասկանում ենք՝ ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ (ոնց որ ասես՝ թող գետերը միշտ վերից վար իջնեն, արևը ծագի արևելքում, մայր մտնի արևմուտքում):

Պետք է հասկանալ, թե ինչու է լինում պատերազմ, և, ըստ այդմ, երբ է լինում խաղաղություն։

Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակ։

Ըստ 19-րդ դարի ռազմական տեսաբան Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»։ Այդ իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի խնդիրը քաղաքական նպատակներին հասնելն է։ Որպես կանոն, պատերազմը հակառակ կողմին սեփական կամքը թելադրելն է։

Քաղաքականության մի սուբյեկտը, ուժի գործադրմամբ, ազդում է մյուսի վարքի վրա, ստիպում նրան հրաժարվել ազատությունից, գաղափարների, սեփականության իրավունքից, հանձնել ռեսուրսներ՝ ցամաքային կամ ջրային տարածք և այլն։ Կլաուզևիցի ձևակերպմամբ՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ բռնի միջոցներով»։

Ուրեմն, Ադրբեջանը քանի դեռ չի հասել իր քաղաքական նպատակներին, նա չի՛ ստորագրելու խաղաղության պայմանագիր։

Իսկ գործող իշխանությունները հերթով ի կատար են ածում հակառակորդի բոլոր նպատակները, հետո էլ գոռում, թե վերջապես խաղաղություն կլինի, ապագա կա, բան-ման, իբր թե էդ խաղաղությունն իրենք վաստակում են։

Էդ նույն բանն է, որ բռնաբարողն իր զոհին ասում է՝ թուլացեք, հաճույք ստացեք։

Հիմա սրանք են, ասում են՝ ժողովուրդ ջան, տալիս ենք, ի՜նչ «կայֆ» է…

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2758

Մեկնաբանություններ