Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Ինչու՞ են մեզ թշնամացնում ռուսների հետ և ինչու՞ են խաբում ԵՄ գնալու «կոնֆետով»

Ինչու՞ են մեզ թշնամացնում ռուսների հետ և ինչու՞ են խաբում ԵՄ գնալու «կոնֆետով»
25.12.2024 | 15:42

ԵՄ անդամ Սլովակիայի նախագահը երեկ գնացել էր Ռուսաստան՝ Պուտինին խնդրելու, որ շարունակեն գազի մատակարարումը:

Վերջինս համաձայնել է, բայց Զելենսկին փորձում է (բառերով) չթողնել: Միայն նախորդ տարի իր տարածքով Սլովակիային գազ հասցնելու համար Ուկրաինան ստացել է 700 մլն դոլար եկամուտ, բայց, սրանով հանդերձ, հիմա էլ ասում է, որ էլ չեն ուզում թողնել:

ԵՄ-ում էլ ասում են՝ եթե ՌԴ-ից չառանք գազ, առնելու ենք Ադրբեջանից, այլ խելամիտ այլընտրանք առայժմ չեն գտնում. Օրինակ, Գերմանիայի հրաժարումը ռուսական գազից սկիզբ դրեց տնտեսության շարունակական կրճատման: ԵՄ-ում նաև գիտեն, որ մեր հարևանից գազ առնելը նույնն է, որ ՌԴ-ից առնեն, բայց՝ ավելի թանկ, քանի որ մեր հարևանը դեպի ԵՄ հենց ռուսական գազն է, որ վաճառում է:

Հիմա այս ամենը համադրեք Նիկոլի քարոզչամեքենայի կողմից մարդկանց կերցրած ստերի հետ: Մասնավորապես, թե իբր Հայաստանը կարող է միանալ ԵՄ-ին, թե իբր ԵՄ-ը կարող է ապահովել մեր անվտանգությունը: Այն ԵՄ-ը, որ ռուսական և ադրբեջանական գազից կախում ունի:

Տարրական գրագիտություն ունեցողը հասկանում է, որ Ռուսաստանը հիմա այնքան մեծ ազդեցություն ունի ԵՄ-ի վրա, որ որևէ ԵՄ անդամ երկրի միջոցով կարող է իր ուզածին հասնել, տես՝ Վրաստանը: Մյուս կողմից էլ, այդ ազդեցությունը՝ շատ ավելի մեծ, կա նաև մեր այլ՝ թշնամաբար տրամադրված հարևանների վրա:

Հապա, հարցերի հարցը՝ ինչու՞ են մեզ այս քարոզիչները թշնամացնում ռուսների հետ և ինչու՞ են խաբում ԵՄ գնալու կոնֆետով:

Ամեն ինչ շատ պարզ է. դրանք վարձու քարոզիչներ են, որոնք աշխատում են մեկ օրակարգի շուրջ, որի հաջողելու դեպքում Հայաստան պետությունը կվերանա այս տարածաշրջանից: Այլ բացատրություն չկա այս խեղկատակությանը: Այս նույն քարոզչությունը տարիներ շարունակ մեր ժողովրդին խաբել է, թե իբր Արցախի խնդիրն է պատճառը, որ սահմանները փակ են ու, որ վատ ենք ապրում: Այս խաբված ժողովուրդը համաձայնեց հրաժարվել Արցախից, բայց կրկին չստացավ իր ուզածը: Հաջորդիվ կհամոզեն, որ ռուսը թշնամի է, հետո կթշնամացնեն ու կուլ կտան Հայաստանը: Հետո այս նույն քարոզիչները կասեն, որ իրենք սա գիտեին և չկարողացան կանխել, քանի որ պետք էր դեռ անկախություն հռչակելիս, մոռանալ հայրենակիցներին Արցախում և թողնել նրանց յաթաղանի զոհ դառնային, և, որ իրենց մեղքով կորցրինք Հայաստանը:

Բավ է թողնեք, որ ձեզ խաբեն, խոսեք այս ստերի մասին անդադար, խոսեք մարդկանց հետ, մի թողեք սուտն ու կեղծիքը հաղթեն:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ