Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Իրական ռազմական հանցագործը «նյուրմբերգ» է կազմակերպում

Իրական ռազմական հանցագործը «նյուրմբերգ» է կազմակերպում
18.01.2025 | 16:24

Իրական ռազմական հանցագործ Ալիևը, որ տասնամյակներով ատելություն է քարոզել էթնիկ հայի դեմ, որ անհնար է դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, սանձազերծել է ագրեսիա, հովանավորել ու պարգևատրել է հայ մարդկանց նկատմամբ վայրագությունների իրականացումը, ով կազմակերպել ու իրականացրել է 120.000 հայի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը (այդ ամենը փաստերով է ապացուցվում), այսօր Բաքվում «դատավարություն» է կազմակերպել, անունն էլ դրել «նյուրմբերգ», բացի այդ, խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստանի հանդեպ «իրավունքներից»։

Ինչ էլ արդարացիորեն ասենք միջազգային հանրությանը ու տարբեր դաշնակիցներին իրենց սխալ պահելու համար, այս ամենին Ալիևը հասել է մեծամասամբ Փաշինյանի շնորհիվ ու բոլոր նրանց, ովքեր շարունակում են սատարել մեր իրավունքներից ու արժանապատվությունից հրաժարվող իշխանությանը:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2352

Մեկնաբանություններ