Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ասում են...

Ասում են...
27.01.2009 | 00:00

...թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա մամուլի խոսնակի վերջին հայտարարությունները` կոալիցիայի շրջանակներում իրենց գործունեությունը նախկին պայմանավորվածություններին համապատասխան շարունակելու մասին, պայմանավորված են որոշակի հանգամանքներով։ Ըստ շրջանառվող լուրերի, վերջերս Հայաստան են ժամանել ԲՀԿ առաջնորդի մոսկովյան որոշ հովանավորներ և հանդիպել հանրապետության նախագահի մերձավոր շրջանակի ներկայացուցիչներից մեկի հետ։ Վերջինս ԲՀԿ առաջնորդի ներկայությամբ «ճշտով դակազատ» է արել ԲՀԿ-ի և հատկապես նրա ղեկավարի վարչապետական հավակնություններն ու արտոնյալ քաղաքական կարգավիճակ ունենալու չհիմնավորվածությունը։ Հնչել է ուղղակի սպառնալիք, որ եթե մոսկովյան որոշ շրջանակներ շարունակեն նման ձևերով միջամտել Հայաստանի ներքին գործերին, դա խիստ բացասական ազդեցություն կունենա ռուս-հայկական հարաբերությունների և Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումների վրա առհասարակ։ «Ռազբորկայից» հետո մոսկովյան հյուրերը խորհուրդ են տվել Գագիկ Ծառուկյանին` լեզու գտնել գործող նախագահի հետ։

Դիտվել է՝ 5364

Մեկնաբանություններ