Բանտախցում, որտեղ գտնվելու համար մեկ վայրկյան անգամ չեմ զղջում, զանազան զգացումներ են առաջացել։
Երեկ մտորումներիս մեջ ակամայից անդրադարձա, որ մոտավորապես 90 տարի, իսկ ավելի ճիշտ՝ 88 տարի առաջ, 1937 թ.-ին այս նույն շենքում կալանավորվել և ապա նույն շենքի նկուղներում գնդակահարվել է Բագրատ արք. Վարդազարյանը, ում անվան կրողը լինելու պատիվը ինձ ընծայեց իմ հոգևոր ծնողը՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց հոգելույս հայրապետը...
Երկու նախադեպ են ստեղծում, համաձայն որոնց, պետությունն արդեն դե յուրե դադարում է իրավական և ժողովրդավարական լինելուց.
1. Սեփականատիրոջից քաղաքական բռնաճնշման համատեքստում գույքը խլելու «օրենք» են նախաձեռնում...
Պրոքսի կամ միջնորդավորված պատերազմներում և, ընդհանրապես, բոլոր տեսակի պատերազմներում ու, մասնավորապես, Իրանի ու Իսրայելի միջև կարճատև պատերազմից հետո, քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե ո՞վ է հաղթողը, և ո՞վ է պարտվողը...
ՀՀ վարչապետը հայ հանրությանը վերաբերվում է այնպես, ինչպես բռնարարը կվերաբերվի իր զոհին։ Հոգեբանական ֆիլմերում տեսած կլինեք՝ տևական ժամանակ բռնությունների ենթարկելուց հետո բռնարարը կարող է ժամանակ առ ժամանակ իր զոհին ասել. «Քեզ որ խելոք պահես, այլևս չեմ խփի․․․»։ Հետո վերադառնալ բռնության մեթոդին՝ ասելով, թե իբև խելոք չի պահել...
Խոսքն ու միտքը մարդու նկարագիրն են: Գռեհիկ, անպարկեշտ բառապաշարը գալիս է մարդու էությունից, ինչպես որ գարշահոտն է տարածվում այնտեղից, որտեղ աղբն է լցված...
Ճի՞շտ եմ հասկանում, որ ԱԱԾ-ն օպերատիվ կամ ծառայողական գաղտնիք չունի:
Օպերատիվ տվյալները կարող են հանգիստ հրապարակվել, ու դրա համար ո՛չ ոք պատասխանատվություն չի կրելու:
Հասկանո՞ւմ եք, որ երկրում իրավակարգ է տապալվում...
Փաստորեն, նույնիսկ սորոսականներն են հերքում երեկ Հ1-ով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և կաթողիկոսի մասին կեղծիքներ, ստեր և զրպարտություններ տարածող երկու անգամ կարգալույծ արված կեղծարարի զառանցանքները, որին հյուրընկալել էր Նիկոլի Պետորսը՝ նույն Նիկոլի կողմից Նատաշկա անվանվածը...
Փաստորեն, Նիկոլի գլխավոր դատախազուհի Աննան գուշակ է` «վանգայոտ» է:
Իր ղեկավարած հիմնարկը հունիսի 17-ին Միքայել Սրբազանի դեմ քրեական գործ է հարուցում 1,5 տարի առաջ արված կարծիքի համար...
Միքայել Սրբազանին, որպես ուսուցիչ և օրինակ միշտ եմ ունեցել: Ճեմարանական ուսանողության տարիներին ինձ միշտ գրավել է Սրբազան Հոր խարիզման, աներևակայելի և գեղեցիկ հումորի զգացողությունը, առհասարակ իր անձն ամբողջությամբ հետաքրքրել է ինձ...
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...