Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

«Ես հիմա, կարծես, հրեշի կարգավիճակում եմ»

«Ես հիմա, կարծես, հրեշի կարգավիճակում եմ»
30.04.2013 | 17:34

«Ես կոնֆլիկտային մարդ չեմ: Երկու տարի ԱԺ-ում եմ, որևէ մեկի հասցեին թույլ տվե՞լ եմ»,-այս նախադասությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը մի քանի անգամ ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: Իսկ խոսակցության նյութն այն էր, որ օրերս լրատվամիջոցները տեղեկացրել էին, թե նա հեռախոսազրույցում սպառնացել է Մոսկվայի տան տնօրենին, ով այդ առնչությամբ դիմում-բողոք է ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով:
Ավելին, նշվում էր, որ նա հայհոյախառն արտահայտություններ է հնչեցրել տնօրենի հասցեին, որը, ի դեպ, նույնպես կին է: Սակայն այս ամենը հիմնովին հերքեց պատգամավորը` ընդգծելով. «Ես հիմա, կարծես, հրեշի կարգավիճակում եմ: Ես զանգել եմ ու խիստ բարեկամաբար եմ խոսել»: Ստացվում է` Մոսկվայի տան տնօրենը Ձեզ զրպարտե՞լ է. irates.am-ի այս դիտարկմանը Նաիրա Կարապետյանը պատասխանեց. «Դրա համար ճիշտ կլինի զանգել և իրեն հարցնել: Էդ կինը երևի ինչ-որ շարժառիթներ ունի»: Մենք` չէ, բայց Նաիրա Կարապետյանը լրագրողների ներկայությամբ զանգահարեց Մոսկվայի տան տնօրենին, սակայն հեռախոսազանգին պատասխանող չեղավ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ