ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

«Վոլոդյա Ավետիսյանի դեմ քրեական գործը տեղին է»

«Վոլոդյա Ավետիսյանի դեմ քրեական գործը տեղին է»
12.03.2014 | 17:36

«Քաղաքական հետապնդման զոհ է Վոլոդյա Ավետիսյանը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` թվարկելով նրա գործունեությունը, որի արդյունքում նա հայտնվել է այդ կարգավիճակում: «Մինչև ե՞րբ է դա շարունակվելու»,-հարցադրում արեց պատգամավորը: Հարցին պատասխանեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` շեշտելով, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ պայմանավորվածությունը խախտվել է նրա կողմից, և քաղաքական հետապնդում նրա նկատմամբ չկա: «Վոլոդյա Ավետիսյանի կենսագրությունը ես ամբողջությամբ գիտեմ: Նա եղել է գնդի և գումարտակի հրամանատար, ոչ ավելին: Եթե ունենար այլ ծառայողական հատկանիշներ, պաշտոնական աճով առաջ կգնար… Նա մեր մարտական ընկերն է, ես չեմ ուզում կպնել նրա կենսագրությանը: Քրեական գործը հարուցվել է տեղին»:

Փաշինյանը հակադարձեց, թե տպավորությունն այնպիսին է, որ նա դատապարտվել է պայմանավորվածությունը, Սերժ Սարգսյանի խոստումը չկատարելու համար: «Բանակի մարտունակությունը կախված է ոչ միայն զինատեսակներից, այլ սպաների վերաբերյալ վերաբերմունքից»:
Նախարարը նկատեց, որ պատգամավորն իրեն լավ չի հասկացել և նրա խոսքն ամենևին էլ պայմանավորվածությունների խախտմանն չէր առնչվում: «Ես, իհարկե, գիտեմ ինչ է բանակը, ինչ է մարտունակությունը… Հենց վիրավորական է ինձ համար, որ մեր սպաները զբաղվում են այնպիսի խախտումներով, որոնց դեմ պաշտպանության նախարարությունն է պայքարում»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը
Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը