Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Նոր ձևաչափ

Նոր ձևաչափ
08.04.2014 | 00:28

Նոր վարչապետացուների փնտրտուքին զուգահեռ քաղաքական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է՝ այսօրվա կոալիցիայի կազմը փոփոխությունների ենթարկվի և համալրումներ լինեն:
Պորտֆելներ կարող են ստանալ նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Տեղեկություններ են շրջանառվում, որ ապագա կոալիցիոն կառավարությունը շատ ավելի բազմաշերտ է լինելու, և այսօրվա ընդդիմադիրներից ոմանք ևս կարող են պաշտոններ ստանալ: Չի բացառվում, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն նորից վերադառնան կոալիցիա՝ «հին, բարի ժամանակների» հանգույն: Այս տարբերակը կարող է իրականանալ, եթե վերջիններիս համար, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, վարչապետի թեկնածուն «ընդունելի լինի»:
Ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները, բացառվում է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» իշխանության մաս կազմեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ