Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Իսկ դերասանները լավ են վարձատրվել

Իսկ դերասանները լավ են վարձատրվել
06.02.2015 | 00:25

Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ձերբակալությունից հետո ցեղասպանության թեմայով նկարահանած նրա ֆիլմը դարձավ օրվա քննարկումների «հիթը»: Չնայած բավականին քննադատություններ հնչեցին այս առնչությամբ, սակայն ֆիլմում նկարահանված դերասանական կազմը բավականին գոհ է վարձատրության չափից: Դերասաններից մեկը մեզ հետ զրույցում անկեղծացավ, թե Հայաստանի պայմաններում իրենք շատ լավ են վճարվել:
Ի դեպ, նա զուգահեռ անցկացրեց նաև թուրք ռեժիսորի նկարահանած «Սպի» ֆիլմի հետ: Նախ նշեց, որ ֆիլմի փակ քննարկման ժամանակ, որին ներկա է եղել հանրապետության նախագահը, կազմակերպիչները տոմս ցանկացողներին նույն պատասխանն են տվել. «Տեղ չկա, տոմս չկա», այնինչ դահլիճը կիսադատարկ է եղել: «Նախագահին կանչել են ցուցադրության, իսկ դահլիճը կիսադատարկ է: Չեն ամաչո՞ւմ»: Պարզվում է, դատարկ են մնացել հրավիրված նախարարների ու այլ չինովնիկների տեղերը:
Խիստ վերապահումով վերաբերվելով ֆիլմի գեղագիտական որակին, մեր մասնագետ զրուցակիցը, որպես ամենամեծ թերություն, նշեց հայի կերպարի սխալ մատուցումը` «նվաստացած, գջլոտ»: Ի դեպ, ցուցադրությունից հետո ներկաներից շատերին, ըստ մեր զրուցակցի, նաև կաթողիկոսին, ֆիլմը դուր չի եկել:
Հավելենք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս երկու ֆիլմերն են նկարահանվել, որոնցից մեկը «խոտան» է համարվել, իսկ երկրորդը, մասնագետների գնահատմամբ, ոչնչով չի զիջում առաջինին: «Թուրքական դիվանագիտությամբ այնպես են «սվաղված» իրողությունները, որ նույնիսկ հասկանալի չէ` ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Էս առումով ավելի ազնիվ էր Ճոյտը, երբ ասում էր. «Ճիշտ եմ արել, որ ֆիլմում ծիծաղը շատ եմ արել, այսօր էլ է Էրդողանը մեզ վրա ծիծաղում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ